🗓️ 20.02.2025

Շարունակելով պատմել մեր ձախողումների մասին, այս անգամ անդրադարձել ենք 2023 թվականին կազմակերպված Leasing expo-ի ընթացքում թույլ տված սխալին։

Ցուցահանդեսի  նախորդ օրը բեյջերը տեսակավորելիս նկատում ենք, որ արդեն տպագրված շուրջ 300+ բեյջերը ունեն 2 լեզու․ բեյջի մի կողմում տեքստը հայերեն էր, իսկ մյուս կողմում՝ անգլերեն։ Այս անգամ ոչ մեկ չէր նկատել և չէր ծիծաղել մեզ վրա, բայց մենք ֆիքսեցինք այս սխալը մեր
«Սխալների չատում» (մենք ունենք չատ, որտեղ գրում ենք մեր սխալների մասին, որպեսզի բոլորս իմանանք թույլ տրված սխալի մասին, լինենք ավելի ուշադիր և բացառենք կրկնությունը)։ Սա ևս մեկ առիթ էր թիմում Տպագրական գործընթացների համակարգողի հաստիք ներառելու համար, ով ևս մեկ անգամ ստուգում է մեր տպագրական նյութերը, այնուհետև ուղարկում տպագրության, իսկ տպարանից տպագրական նյութերը ստանալուց հետո ստուգում դրանք։

Լինենք ավելի ուշադիր և շարժվենք առաջ։