Ի՞նչ է լիզինգը
Լիզինգ տերմինն առաջացել է անգլերեն «TO LEASE» բայից, ինչը նշանակում է «տրամադրել կամ վերցնել վարձակալությամբ»:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ է, որն իրենից ներկայացնում է հիմնական միջոցների ձեռքբերում և ֆիզիկական կամ իրավաբանական
անձանց տրամադրում՝ նախապես սահմանված պայմաններով և ժամկետներում:
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության (ՔՕ ՀՈԴՎԱԾՆԵՐ 677-684) լիզինգը բնութագրվում է որպես գործընթաց, ըստ որի լիզինգի պայմանագրով Լիզինգատուն պարտավորվում է՝
Լիզինգառուի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել Լիզինգառուի կողմից որոշած Վաճառողից և վճարի դիմաց հանձնել Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը։
Ինչպե՞ս է աշխատում լիզինգը
Լիզինգի գործընթացը տեղի է ունենում գործարքի ուղղակի մասնակիցների և անուղղակի մասնակիցների փոխգործության շնորհիվ:
Գործարքի ուղղակի մասնակիցներն են՝
-լիզինգատուներ
-լիզինգառուներ
-մատակարարներ:
Գործարքի անուղղակի մասնակիցներն են՝
-ապահովագրական ընկերությունները
-ներդրողները
-տրանսպորտային ընկերությունները և այլն:
Ինչու՞ է աճում լիզինգի պահանջարկը
Ձեռնարկություններում սարքավորումների արժեզրկումը հասել է բարձր տոկոսների:
Նոր սարքավորումների արժեքները բարձրացել են, վարձակալությունը թանկացել է, վարկավորման տոկոսները նույնպես և վարկավորումը ոչ միշտ է ճկուն:
Բացի լիզինգի շահավետ եվ հարմարավետ լինելը՝ վարձակալությունը հավասարեցվել է լիզինգին:
Հաշվառման և կապիտալ ներդրումների իմաստով Հայաստանում արագ տեմպերով աճում է լիզինգային գործառնությունների ծավալը:
2022 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ լիզինգային զուտ ներդրումների պորտֆելը կազմել է 𝟕𝟖,𝟕 մլրդ դրամ:
Լիզինգի տեսակները
Կան լիզինգի 4 տեսակ, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթատեսակների՝
- ըստ սեփականության իրավունքի փոխանցման հնարավորության
- ըստ ժամկետի
- ըստ շուկայի
- ըստ գործարքի բնույթի:
Պրակտիկայում տարածված են նաև՝
-ներդրումային լիզինգ,
-հետաձգված լիզինգ,
-Leverage լիզինգ տեսակները:
Ի՞նչ է ենթալիզինգը
Ենթալիզինգը լիզինգի պայմանագրի տեսակ է, որի ժամանակ լիզինգառուն՝ ենթալիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, լիզինգավճարով և ժամկետով երրորդ անձի (ըստ ենթալիզինգի պայմանագրի` ենթալիզինգառուի) տիրապետմանը և օգտագործմանն է փոխանցում լիզինգի առարկան, որը նախկինում ստացել է լիզինգատուից։
Ենթալիզինգը կնքվում է այն ժամանակ, երբ՝
- Լիզինգատուներից մեկը միացած է հատուկ
ծրագրերի
- կա համագործակցություն երկու Լիզինգատուների միջև
- Լիզինգառուն ունի 1 ֆինանսական գործընկեր:
Այսպիսով`
- ունենք երկու Լիզինգատու, ընդ որում մի
Լիզինգատուն միաժամանակ Լիզինգառու է
- ունենք 2 Լիզինգառու:
Ի՞նչ է հետադարձ լիզինգը
Հետադարձ լիզինգը՝ լիզինգի պայմանագրի տեսակ է, որի ժամանակ լիզինգատուն պարտավորվում է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և
օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռքբերված գույքը:
Հետադարձ լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, կրկին անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
Հետադարձ լիզինգի դեպքում՝
-Լիզինգի պայմանագիրը կնքվում է երկկողմ
-Բացակայում է մատակարարը
-Լիզինգատուն է գնահատում լիզինգի առարկան
-Կարող է անցնել Լիզինգառուի սեփականությանը:
Այսպիսով`
✓ Պայմանագիրը կարող է նախատեսել հետվերադարձ
✓ Լիզինգի առարկան ձեռք է բերվում Լիզինգառուից։
Լիզինգի ոսկե կանոնները
Այո, լիզինգը ևս ունի ոսկե կանոններ, ծանոթացեք ստորև
- Լիզինգը սկսվում է լիզինգի առարկան օգտագործելու պահից
- Եթե լիզինգը ֆինանսական է, լիզինգառուն ունի միայն դրամական պարտավորություն, եթե գործառնական է, օգտագործված ժամանակի համար՝ դրամական պարտավորություն, մնացած մասով՝ գույքային պարտավորություն:
- Լիզինգը՝ վարկ չէ, վարձակալություն չէ, լիզինգը՝ լիզինգ է:
Ի՞նչ է երկրորդային լիզինգը
Երկրորդային լիզինգը պայմանագրի դադարեցման կամ վաղաժամկետ դադարեցման, կամ էլ լուծման հետևանքով լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին հանձնումն է նոր լիզինգառուին։
Պայմանագրով կարող է նախատեսվել նաև լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցումը նոր լիզինգառուին:
Երկրորդային լիզինգի պայմանագիրը իրենից ներկայացնում է լիզինգատուի և լիզինգառուի միջև պայմանագիր։
Երկորդային լիզինգի դեպքում լիզինգառուին է անցնում վաճառողին և լիզինգատուին՝ լիզինգի առարկայի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքը։
Այսպիսով`
✓ բացակայում է մատակարարը
✓ լիզինգատուն է գնահատում լիզինգի առարկան։
Լիզինգի առարկաները
Լիզինգի առարկաները բազմազան են և կարող են հանդիսանալ տարբեր ոլորտներում օգտագործվող սարքավորումներ, օրինակ՝
- գյուղատնտեսական և ագրոպարենային սարքավորումներ
-արտադրական հոսքագծեր
-վերամշակման սարքավորումներ
-շինարարական տեխնիկա
-թափոնների, երկրորդական հումքի վերամշակման, փաթեթվորման և նմանատիպ մասնագիտացված գործունեության սարքավորումներ
-սննդամթերքի սարքավորումներ
-սառնարաններ և օդափոխության համակարգեր
-արևային և ֆոտովոլտային համակարգեր
-բժշկական սարքավորումներ
-տպագրական սարքավորումներ
-տրանսպորտային միջոցներ, էլեկտրոմոբիլներ
-ջերմոցներ և ջերմատներ
-IT ինովացիոն սարքավորումներ
-կոմերցիոն անշարժ գույք և այլն:
Լիզինգը վարկ չէ
Լիզինգը և վարկը ֆինանսավորման երկու տարբեր մոդելներ են և ունեն էական տարբերություններ։
Ինչո՞վ է լիզինգը տարբերվում վարկից․
- Գույքը․ Լիզինգի դեպքում գույքը պատկանում է լիզինգային ընկերությանը մինչև պայմանագրի ավարտը, մինչդեռ վարկի դեպքում այն անմիջապես դառնում է ձեր սեփականությունը։
- Վճարումները․ Լիզինգի վճարումները ներառում են միայն գույքի օգտագործման արժեքը, ինչը հաճախ ավելի մատչելի է, իսկ վարկի դեպքում դուք վճարում եք ամբողջ գույքի արժեքը և տոկոսները։
- ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ․ Լիզինգը թույլ է տալիս ստանալ նորագույն սարքավորումներ, տեխնիկա կամ այլ ակտիվներ՝ առանց մեծ ներդրում կատարելու։
Ինչո՞ւ է լիզինգը ֆինանսապես շահավետ
- Ամսական փոքր վճարումներ՝
Միանգամից մեծ գումար վճարելու փոխարեն, լիզինգը թույլ է տալիս բաժանել ծախսերը՝ նվազեցնելով բյուջեի բեռնվածությունը։
- Գումարային հոսքերի կառավարում՝ Լիզինգը հնարավորություն է տալիս ուղղել ձեր հիմնական միջոցները այլ կարևոր նախագծերի վրա՝ ապահովելով ֆինանսական ճկունություն։
- Նորագույն տեխնոլոգիաներ՝ Առանց մեծ ներդրումների կարող եք ստանալ նորագույն սարքավորումներ կամ տեխնիկա, որոնք կօգնեն ձեզ բիզնեսը զարգացնելու հարցում։
Լիզինգը պարզապես ծախս չէ. այն մատչելի լուծում է, որը թույլ է տալիս ստանալ այն, ինչ անհրաժեշտ է, առանց մեծ ֆինանսական ճնշման։
Ինչո՞ւ է լիզինգը հասանելի բոլորի համար․
Լիզինգը ֆինանսավորման գործիք է, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել ինչպես մեծ, այնպես էլ փոքր բիզնեսների և անհատների կողմից։
- Փոքր բիզնեսների համար՝ Լիզինգը թույլ է տալիս ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկա կամ մեքենաներ՝ առանց բյուջեն ծանրաբեռնելու։ Սա հատկապես օգտակար է սկսնակ բիզնեսների համար, որոնք ցանկանում են զարգանալ։
- Անհատների համար՝ Լիզինգը հնարավորություն է տալիս օգտվել անհրաժեշտ ակտիվներից, օրինակ՝ մեքենա կամ կենցաղային տեխնիկա, առանց միանվագ մեծ գումար վճարելու։
- Մեծ բիզնեսների համար՝ Լիզինգը նաև մեծ ընկերությունների համար է՝ թույլ տալով ներդրում կատարել առանց ֆինանսական բեռի ավելացման։
Լիզինգը հարմարեցված է բոլոր տեսակի բիզնեսների կարիքներին։ Այն կարող է դառնալ ձեր ֆինանսական աճի հզոր գործիք, անկախ նրանից՝ դուք փոքր բիզնեսի սեփականատեր եք, թե անհատ, ով փնտրում է հարմար լուծումներ։
Լիզինգը պարզապես վարձակալություն չէ
Լիզինգը ոչ միայն հնարավորություն է տալիս ձեռք բերել անհրաժեշտ գույք հարմարավետ պայմաններով, այլև ապահովում է ձեր ֆինանսական կայունությունը։
- Մոռացեք հին կարծրատիպերը։ Լիզինգը պարզապես վարձակալություն չէ։
Այն հնարավորություն է, որ սկսեք օգտվել գույքից անմիջապես այսօր՝ առանց սպասելու տարիներ, մինչև այն դառնա ձեր սեփականությունը։
Ինչպես է դա աշխատում.
Դուք ընտրում եք գույքը, որն անհրաժեշտ է ձեզ։
Լիզինգի պայմանագրի ընթացքում դուք լիարժեք օգտագործում եք այն՝ որպես ձեր սեփական գույք։
Ժամկետի ավարտին՝ գույքը դառնում է ձերը, եթե ցանկանաք։