ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բիգ Փրոջեքթս ընկերությունը կազմակերպում է լայնամասշտաբ ցուցահանդեսներ՝ ներգրավելով միջազգային խոշոր ընկերություններին: Մեր նպատակն է ստեղծել որակի և ոճի բարձր չափանիշ ունեցող միջոցառումներ՝ հիմնվելով միջազգային փորձի վրա:
Եթե տիրապետում եք արդյունավետ հաղորդակցման հմտություններին, ունեք վերլուծական մտածողություն և ունակ եք հաճախորդների պահանջներին համարժեք լուծումներ առաջարկել, ապա հրավիրում ենք ձեզ միանալու մեր թիմին՝ որպես Վաճառքի մենեջեր։
Պարտականություններ
-
Շուկայի ուսումնասիրություն և պոտենցիալ գործընկերների հայտնաբերում
-
Կազմակերպության վարձակալության ծառայությունների ներկայացում և հաճախորդին հարմարեցված լուծումների առաջարկում՝ հաշվի առնելով տարածքի չափերը, միջոցառման ձևաչափը և տեխնիկական պահանջները
-
Վաճառքի ամբողջական գործընթացի կառավարում PipeDrive CRM համակարգում
-
Համագործակցություն նախագծերի ղեկավարների, սպասարկման, մարքեթինգի և տեխնիկական թիմերի հետ՝ ծառայությունների ճշգրիտ և ժամանակին մատուցման նպատակով
-
Վաճառքների արդյունքների վերլուծություն՝ եռամսյակային և նախագծային հաշվետվությունների պատրաստում
-
Խոշոր նախագծերի շրջանակում համակարգել ողջ կազմակերպչական ընթացքը՝ սկսած նախապատրաստական փուլից մինչև վերջնական իրականացում
Պահանջվող հմտություններ
-
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնես կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտում
-
Տեղեկացվածություն միջոցառումների կազմակերպման ընդհանուր գործընթացների վերաբերյալ
-
Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն
-
Պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն, առաջնորդություն և հաղորդակցման հմտություններ
-
Տեխնոլոգիական հարթակների և թվային գործիքների իմացություն
Բենեֆիթներ
-
Կատարողականի հիման վրա բոնուսներ
-
4 Days off (բացի օրենքով հասանելի արձակուրդային օրերից)
-
Թիմային և գործնական ճանապարհորդություններ
-
Մասնագիտական ուսուցման, լեզուների և ֆիթնես դասընթացների սուբսիդավորում
Աշխատանքային ժամեր։ 9։00 - 18։00