🗓️ 15.02.2025

Պատմվելու արժանի մեր հերթական ձախողումը․

2023 թվականի մարտ ամսվա TOON EXPO-ի նախորդ օրը մենք ստանում ենք նամակներ, որ մի աղջիկ նկարել է մեր մետրոյի գովազդները ու պատմում, թե ինչ խայտառակ բացթողում ունենք․ Free Entry բառակապակցության մեջ գրել էինք Free EntAry: Հետաքրքիրն այն էր, որ միայն մետրոների գովազդներում էր այս բացթողումը եղել, իսկ մնացած բոլոր հարթակներում ճիշտ էր, այսինքն հաստատումն իսկզբանե ճիշտ էր եղել։


Ավելի հետաքրքիր էր, որ ողջ ընթացքում ոչ մեկ չէր նկատել. ո՛չ մենք, և ո՛չ էլ ուրիշ որևէ մեկը (կամ նկատել էին ու ընդունել․ դե բացթողում է, ու՞մ հետ չի պատահում), և միայն ցուցահանդեսի նախորդ օրն այդ աղջիկը նկատում է, հրապարակում և մի լավ ծիծաղում են մեզ վրա։ Առաջին հայացքից առանձնապես լուրջ բան չէր եղել, ինչպես նշեցինք՝ ում հետ չի պատահում։ Բայց ցուցահանդեսի նախորդ օրը, երբ ամբողջ թիմը լարված է, (ինչպես միշտ 1 օր չի հերիքում աշխատանքները հասցնելուն,ոլորտի մարդիկ կփաստեն) ամեն ինչ անում ենք խնդիրները շտկելու, բացթողումները վերացնելու ուղղությամբ, ու մեկ էլ երկնքից ընկնում է entAry-ն ու բոլորիս նյարդերը տեղի են տալիս։ Փնտրում ենք <<մեղավորներ>> , տոքսիկ մթնոլորտ և այլն, բայց մեզ համար ավելի կարևոր էր ցուցահանդեսը, ու իրականում մենք ունեցանք աննկարագրելի արդյունավետ ցուցահանդես՝ շատ մեծ հոսքով, բազմաթիվ գործարքներով։ Իսկ ցուցահանդեսից հետո այդ դեպքը հիշեցինք որպես լավ փորձառություն, ու դրանից հետո մեր բոլոր տպագրական նյութերը նախնական հաստատումից հետո ստուգվում են նաև տպագրության ուղարկելուց առաջ։


Այնպես որ՝ թեթև տարեք, բացթողումներն անխուսափելի են, կարևորն այն է, թե ինչ կսովորենք ու ինչ հետևություն կանենք դրանցից։