MOM & KID EXPO-ն մանկական ապրանքների և ծառայությունների ոլորտը ներկայացնող խոշոր ցուցահանդես է, որը Հայաստանում կազմակերպվել է 3 անգամ՝ 2019, 2021 և 2022 թվականներին: Սա այս ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսն է Հայաստանում: 

 

Ցուցահանդեսի շրջանակում յուրաքանչյուր անգամ ներկայացել են 120-ից ավել ընկերություններ՝ մանկական և ընտանիքի համար նախատեսված ապրանքներ կամ ծառայություններ առաջարկող: Բոլոր ընկերությունները ներկայացել են հատուկ առաջարկներով կամ զեղչերով՝ միայն ցուցահանդեսի օրերին:  Ցուցահանդեսը եղել է նաև միջազգային, քանի որ մասնակից ընկերությունների շարքում եղել են նաև ընկերություններ այլ երկրներից: 

 

Ցուցահանդեսը բացի կոմերցիոն բլոկից ունի նաև շատ ակտիվ սոցիալական բլոկ, որի շրջանակում հրավիրվում են մասնագետներ՝ առողջապահական, սոցիալական, իրավաբանական և հարակից այլ ոլորտներից և անցացնում են լուսավորչական, ճանաչողական հանդիպումներ այցելուների հետ՝ տվյալ շրջանում ակտուալ թեմաներով: Բոլոր հանդիպումներին մասնակցությունը և առհասարակ ցուցահանդեսի մուտքն անվճար է: 

 

Ցուցահանդեսի սոցիալական բլոկի մեջ կազմակերպիչ ընկերությունը ներգրավում է նաև Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, ՀՀ Ոստիկանությանը և հարակից մի շարք պատասխանատու կառույցների: 
Արդեն տեղի ունեցած ցուցահանդեսները՝ 

 

MOM & KID EXPO 2019 - Նոյեմբերի 16, 17, Երևան էքսպո կենտրոն 
MOM & KID EXPO 2021 - Հունիսի 18, 19, 20, Երևան էքսպո կենտրոն
MOM & KID EXPO 2022 - Հոկտեմբերի 21, 22, 23, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

 

Այս շրջանում ժամանակավորապես դադարեցված են հաջորդ MOM & KID EXPO ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները, սակայն այս ցուցահանդեսն ապագայում լինլեւո է շարունակական: