Leasing EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայատանում, որը կազմակերպվել է արդեն 2 անգամ՝ 2023 և 2024 թվականներին:
Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի մասին լուսավորչական աշխատանքն է և ավելի հասկանալի և կիրառելի դարձնելն է բիզնեսի համար:
Ցուցահանդեսի շրջանակում ներկայանում են ամենատարբեր ոլորտների համար տեխնիկա կամ սարքավորումներ ներկայացնող ընկերությունները, ֆինանսաբանկային կառույցները և լիզինգային գործընթացի մասնակից ոլորտներից ընկերություններ, որոնք միայն ցուցահանդեսային օրերի համար ունենում են էքսկլյուզիվ առաջարկներ: Ցուցահանդեսի հենց բուն օրերին կնքվում են բազմաթիվ խոշոր պայմանագրեր լիզինգատուների, լիզինգառուների և մատակարարների միջև:
Այս ցուցահանդեսը նաև յուրատեսակ կամուրջ է պետական տարբեր ծրագրերի և գործարարների, տնտեսվարողների միջև, քանի որ ունի նաև առաքելություն գործարարների համար լուսաբանել պետության կողմից առաջարկվող համաֆինանսավորան ծրագրերը և առաջարկները:
Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվում են նաև հատուկ սեմինար-հանդիպումներ, քննարկումներ՝ ոլորտի էքսպերտների հետ՝ շուկայի խնդիրները կամ տենդենցները վերհանելու և կանխատեսելու համար:
Ցուցահանդեսն ունեցել է 15.000+ այցելու:
Leasing EXPO-ն կազմակերպպվում է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ:
Արդեն տեղի ունեցած ցուցահանդեսները՝
Leasing EXPO 2023 - Հունիսի 2, 3, 4 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Leasing EXPO 2024 - Ապրիլի 12, 13, 14 Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն
Leasing EXPO 2025-ը նախատեսված է 2025 թվականի գարնանը՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում: