Homing EXPO-ն վերանորոգման, կահավորման, էքստերիեր-ինտերիեր դիզայնի և հարակից 15-ից ավել ոլորտներում խոշոր ցուցահանդես է, որը հնարավորություն է տալիս այս ոլորտներով հետաքրքրված կամ ոլորտների ծառայությունների կարիքն ունեցող մարդկանց միանգամից, մեկ հարթակում հանդիպել ոլորտների առաջատար և լավագույն առաջարկները ներկայացնող ընկերություններին:
Այս ցուցահանդեսը մեր կողմից կազմակերպով TOON EXPO անշարժ գույքի և կառուցապատման խոշոր ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է:
Այն կազմակերպվել է դեռևս մեկ անգամ՝ 2024 թվականի հունիսի 7-ից 8-ը՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում:
Ցուցահանդեսին մասկանցում էին շուրջ 70 խոշոր ընկերություններ վերոնշյալ և հարակից ոլորտներից: Ընկերությունները միայն ցուցահանդեսային օրերի համար ունենում են էքսկլյուզիվ առաջարկներ և զեղչեր:
Ցուցահանդեսն ունենում է նաև ինտերակտիվ զոնաներ, խաղային և ճանաճողական հատվածներ, վարպետաց դասեր և այլն:
Ցուցահանդեսն ունեցել է 30.000+ այցելու:
Homing EXPO 2025-ը պլանավորվում է 2025 թվականի գարնանը: