📍 Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն

Big Christmas Market -ը Հայաստանում կազմակերպվող ամենամեծ ամանորյա ցուցահանդես-տոնավաճառն է, որը կազմակերպվել է 3 անգամ՝ 2021, 2022 և 2023 թվականներին: Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում է 250-ից ավել ընկերություն, իսկ առաջին Big Christmas Market-ին մասնակցել է 360-ից ավել ընկերություն: 

 

Ցուցահանդեսի շրջանակում բոլոր ընկերությունները ներկայացել են հատուկ առաջարկներով կամ զեղչերով՝ միայն ցուցահանդեսի օրերին: Այս ցուցահանդեսը նաև յուրատեսակ տոն է քաղաքի համար, քանի որ մասնակից ընկերությունները ոչ միայն ներկայացնում են իրենց արտադրանքը կամ ծառայությունները և օգնում այցելուին լուծել ամանորյա սեղանի ու նվերների հարցը, այլև կազմակերպվում են ժամանցային գոտիներ, խաղեր, ակտիվություններ, վարպետաց-դասեր, կինոդիտումներ և խաղարկություններ: 

 

Ցուցահանդեսը երեք տարի անընդմեջ կազմակերպվել է Coca-Cola Hellenic Bottling ընկերության հետ և կոչվել է Big Christmas Market with Coca-Cola.
Յուրաքանչյուր տարի ցուցահանդեսն ունեցել է 40.000+ այցելու: 

 

Արդեն տեղի ունեցած ցուցահանդեսները՝ 

Big Christmas Market with Coca-Cola 2021-2022 - Դեկտեմբերի 22-26 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Big Christmas Market with Coca-Cola 2022-2023 - Դեկտեմբերի 23-27 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Big Christmas Market with Coca-Cola 2023-2024 - Դեկտեմբերի 20-24 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

 

Հաջորդ Big Christmas Market- նախատեսված է դեկտեմբերի 18-ից 22-ը՝ Մերիդիան էքսպո կենտրոնում: